211652_close_icon
views-count40867 դիտում article-date 17:42 29-06-2016

Արագածոտնի մարզի Ավան համայնքի «Անմահների պուրակում» տեղադրվեց «Փառք հայոց զինվորին» հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 29-ին, մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին: Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է «Անմահների պուրակ» և տեղադրվել է 6 մետր բարձրությամբ մեծադիր խաչը: Նույն բարերարի նախաձեռնությամբ այս պուրակում կանգնեցվեց «Փառք հայոց զինվորին» խորագիրը կրող հուշակոթողը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, հյուրեր հարակից համայնքներից եւ մայրաքաղաքից: Հուղակոթողի բացման պատիվը տրվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ողջունելով մասնակիցներին, մարզպետն իր երախտիքի և հարգանքի տուրքը մատուցեց անհայտ կորածներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, բարերար Պետրոս Պետրոսյանին և քանգդակագործ Վարազդատ Համբարձումյանին: Նա հարատև խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, խաղաղություն, որի երաշխավորը մեր հզոր ու անպարտելի բանակն է: Օրվա խորհրդին համահունչ` կատարվեցին ազգային ազատագրական երգեր եւ պարեր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+

Նմանատիպ նյութեր