211652_close_icon
views-count6662 դիտում article-date 21:14 13-07-2020

Բոլորիս հայացքներն ուղղված են մեր զինվորին և հրամանատարին, փառք ու պատիվ և ակնածանքս․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Շատ կարճ այս օրվա մասին Տավուշի կողմում լարված է, մեր բանակը հերոսական եւ անպարտ է, եւ բոլորիս հայացքները ուղղված են մեր զինվորին եւ հրամանատարին, փառք ու պատիվ եւ ակնածանքս․․Մեր բանակի վերջին հաղթանակները մեր ժողովրդի հպարտությունն են։ Չկա այլ կարծիք․․ Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր չէ բանակի հերոսությանը, նայեք կառավարության նիստում վարչապետի եւ պաշտպանության նախարարի երկխոսությունը։ Բանակը կայացած կառույց է, եւ բանակը մեր երկրի սահմանները եւ անվտանգությունը կպահպանի, որքան էլ ոմանք դա չեն ուզում․․․․․ Ի վերջո, ինչ-որ մեկը գրել էր, թե երեխաներին պետք չէ անդրադառնալ եւ խառնել էս ամեն ինչին․․Վայ, չէք էլ պատկերացնի, թե ինչ կարգի համամիտ եմ, նայեք ցայսօր իմ բոլոր հարցազրույցները եւ գրառումները, իսկ էդ պուպուշիկները թող բարի լինեն նայեն նաեւ մի քիչ ետ եւ կտեսնեն, թե ով, երբ, ինչի համար եւ ոնց է շահարկել ու շահարկում ոչ միայն այլոց այլեւ՝ իր իսկ երեխանրին․․ Հեռու չգնաք, նայեք ձեր սրտի վարչապետին։ Լավամարդ չփորձեք լինել, չփորձեք, չփորձեք խրատ տալ, խրատ տայիք ոմանց երկու տարի առաջ, երբ դագաղների եւ սեւ ժապավենների <հեղափոխությունն> էր մոլեգնում․․Հիմա, սուս մնացեք․․ Էդ տեսակներիդ անվերջ գունափոխությունն այլեւս տեսանելի է, բոլորիդ հատիկ-հատիկ ճանաչում եմ․․․ Հ․Գ․ Այսօր նաեւ ֆեյքգործարանում էր հարձակումների օր, իհարկե, ֆեյքերին զուգահեռ կային նաեւ իրական մարդիկ, որ հարձակվել էին իմ էջի վրա․․ Դե, ֆեյքերի մասով ամեն ինչ հասկանալի է, հրամանը տրվել է, գործ է, անում են․․․․Ասել են Մարգարիտի վրա հարձակվեք, հարձակվել են․․ Չեմ խոսում անգրագետ, ծիծաղելի եւ բառացիորեն նույն տեքստերի մասին,,Իմաստ չկա անդրադառնալ անիմաստին․․ Ինչ վերաբերում է իրական անձանց՝ նայեցի էջերը, հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մոլի կողմնակիցներ, նախկին աբիժնիկներ, ԼԳՏՊ-ի նկարներով ինչ-որ անսեռ էակներ, որոշ մանկավարժներ, որոնց տեսել եմ նախկին իշխանությունների օրոք, իրենց տնօրենների եւ ղեկավարների ուսի վրայի փոշին թափ տալիս եւ ծալապատիկ կքանստած, կային նաեւ նախկին ընդդիմադիրներ, որ այսօր քծնում են Նիկոլիզմին, որ մի փայ էլ իրենց հասնի, մի պաշտոն, մի գործ, բայց դե, տղերքը վաղուց <սպիսատ> են եղել։ Մի խոսքով, հարգելի իրականներ եւ ֆեյքեր, իզուր ճիգ մի գործադրեք, ես բոլորիդ հականե-հանվանե ճանաչում եմ եւ մեկ խորհուրդ ունեմ՝ ապրեք, գնացեք եւ ապրեք ձեր կյանքը, մեղք եք, ապրեք Աստծու տված ձեր օրը անձամբ ձեզ համար, ոչ հանուն Նիկոլի ապրեք, եւ ոչ էլ ընդդեմ Մարգարիտի․․․․․ Ես ձեր կարիքը չունեմ, պարզապես մեղք եք, ապրեք ձեր կյանքը, որն այնքան կարճ է․․․․․․․․ Սիրով՝ Մարգարիտ Եսայան»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր