211652_close_icon
views-count26447 դիտում article-date 15:15 13-06-2016

Կալանավորի քույրը պնդում է` առողջական ծանր խնդիրներ ունեցող եղբորը չեն թողնում բուժումը շարունակի քաղաքացիական հիվանդանոցում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին զանգահարել է Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա էմմա Մինասի Ղուկասյանը և հայտնել հետևյալը. Եղբայրս ` Վանաձորի բնակիչ, 48-ամյա Վարդան Մինասի Ղուկասյանը արդեն 3 տարի 4 ամիս է ` Վանաձոր ՔԿՀ-ում պատիժ է կրում 177 հոդվածի 3-րդ մասի (գողություն) հատկանիշով: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ նրա վիճակը ծանր է: Նա տառապում է շաքարային դիաբետով, հիպերտոնիայով և մի շարք խրոնիկական հիվանդություններով: Գտնվելով կալանավայրում` նա 98 կգ-ից արդեն 50 կգ է կշռում: Բարձր ճնշման պատճառով (260 /140 ) հաճախ կորցնում է գիտակցությունը: Եղբայրս հայտնել է կալանավայրից, որ դիմում է գրել Վանաձորի ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանին, պահանջում է դատախազին և հացադուլ է հայտարարում: Նա պահանջում է իրեն տեղափոխեն Արմենիա բժշկական կենրտոն` հետազոտությունների: Նա բազմիցս եղել է ՔԿՀ-ի Կենտրոնական հիվանդանոցում` մոտ 4 անգամ` 6 ամսով, 7 ամսով, սակայն վիճակը չի բարելավվել, այլ ընդհակառակը` վատացել է: Վերջին անգամ հունիսի 6-ին ծանր վիճակում` բարձր (260 /140) ճնշումով, տեղափոխել են շտապօգնության մեքենայով Կենտրոնական հիվանդանոց, սակայն մի քանի ժամից, ճնշումը թեթևակի կարգավորվելուց հետո, ուղարկել են ՔԿՀ-ի բուժմաս: Այժմ նրա ճնշումը կրկին բարձր է, նա թուլանում և ընկնում է, նրան օգնում են ընկերները: Եղբայրս պնդում է, որ Կենտրոնական հիվանդանոցում բազմիսց մահափորձեր են կատարել նրա նկատմամբ: Զուգարանում նրան ներարկել են ինչ-որ դեղ, ինչից հետո նրա ոտքերը որոշ ժամանակ չեն աշխատել: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, Արդարադտության նախարարին, ՀՀ ԱԱԾ պետին, Մարդու իրավունքների դեռ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով պատասխանել է որ վարչությունը հարցերը կլուծի և պետպատվերով բուժում կիրականացնեն: Սակայն Կենտրոնական հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում մեծ մասամբ առողջ մարդիկ, ամեն անգամ գումար են պահանջում: Եղբայրս յուրաքանչյուր ամիս վճարում էր 50 հազար դրամ կաշառք Թերապիայի բաժնի պետ Մարկոսյանին` այնտեղ գտնվելու համար, իսկ գլխավոր բժիշկ Բաղդասարյանը պահանջել է 1,5 մլն դրամ` վիրահատության համար: Եղբորս սպառնում են ասելով` եթե դիմում չգրես, ամեն հարց կլուծվի: Նրան ցանկանում են տեղափոխել ուրիշ կալանավայր և «գլուխն ուտել»: Մենք ունենք 96 տարեկան հիվանդ հայր և խնդրում եմ օգնել եղբորս տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Նա ունի 6 ամիս ժամանակով բուժման իրավունք: Նա դիմում է գրել, որ հացադուլ է սկսելու և մի քանի ժամից կսկսի: Ես դիմել եմ եղբորս համար բազմաթիվ ատյաններ: Մասնավորապես, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բաժնի պետ Արա Իվանովիչի տեղակալները հայտնել են, «Զզվցրիք թողեցիք ախպորդ համար»: Եղբայրս նամակ է գրել նաև Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանին, սակայն նամակը չեն ուղարկում:

Նմանատիպ նյութեր