211652_close_icon
views-count43782 դիտում article-date 12:57 01-06-2016

Ողբերգական դեպք Վանաձորում. 2-ամյա տղան օրորոցից ընկել և մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի 14 շենքի 28 բնակարանում 2-ամյա Ռոման Ջաֆարովը օրորոցից վայր է ընկել և մահացել: Այս պահին նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր