Ողբերգական դեպք Վանաձորում. 2-ամյա տղան օրորոցից ընկել և մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի 14 շենքի 28 բնակարանում 2-ամյա Ռոման Ջաֆարովը օրորոցից վայր է ընկել և մահացել:
Այս պահին նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: