211652_close_icon
views-count10122 դիտում article-date 10:18 31-05-2016

Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, ինչը հաստատեց նրա գործակալը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունները, որ ֆուտբոլիստը հրաժարվել է դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել: «Մեր ինչի՞ն է պետք է այժմ նոր պայմանագիր կնքել, եթե այն գործում է մինչև 2017 թվականը: Մենք ապագայի հետ կապված որոշում կայացնելու ժամանակ ունենք դեռ», ասել է Ռայոլան: Այս պահին Մխիթարյանին ամենաշատը ցանկանում են իրենց շարքերում տեսնել լոնդոնյան «Արսենալն» ու «Չելսին», սակայն միևնույն ժամանակ Մխիթարյանը մտադիր է «Բորուսիայում» մնալ մինչև պայմանագրի վերջը:

Նմանատիպ նյութեր