Մարկո Ռոյս. Չեմ զղջում, որ երկարաձգել եմ «Բորուսիայի» հետ պայմանագիրը
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը հայտնել է, որ չի փոշմանել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ Ռոյսը փետրվարին «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2019 թվականը: Սակայն դրանից հետո Յուրգեն Կլոպը հեռացել է ակումբից, իսկ թիմն էլ չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ինչո՞ւ պետք է զղջամ պայմանագիրը երկարաձգելու իմ որոշման համար: Ես ամեն ինչ մանրամասն կշռադատել եմ, մինչև «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելու որոշում եմ կայացրել: Հիմա էլ ես նույնը կանեի», ասել է Ռոյսը: