211652_close_icon
views-count51074 դիտում article-date 23:27 26-05-2016

«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերի որդին G-Wagen-ով Մոսկվայում 200 կմ/ժ արագությամբ «մրցավազք է կազմակերպել» ոստիկանության 6 հետապնդող մեքենաների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 16+

«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջեր Ազատ Շամսուարովի ավագ որդին` Ռուսլան Շամսուարովը, իր Mercedes G-wagen-ով և մտերիմների մեքենաներով Մոսկվայի կենտրոնական փողոցներով մրցավազք է կազմակերպել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: «Ոսկե երիտասարդների » կազմակերպած մրցավազքը օնլայն հեռարձակվել է Periscope սոցկայքով: 200կմ/ժ արագությամբ, միտումնավոր խախտելով երթևեկության կանոնները` երիտասարդները հատել են հոծ գծերը, դուրս են եկել հետիոտնային գոտի, իսկ արդյունքում հայտնվել են մանկական այգում, որտեղ էլ թողել են ավտոմեքենաները և փորձել փախչել ոստիկանությունից, սակայն նրանց շուտով բերման են ենթարկել 6 մեքենաներով հետապնդող ոստիկանները: Նշվում է, որ Mercedes G-wagen-ի ղեկին Ռ. Շամսուարովի ընկերն է եղել` Աբդուվախոբ Մաջիդովը, քանի որ վերջինս հարբած է եղել և գտնվել է վարորդի կողքին` առջևի նստատեղում: Արդյունքում վարորդը 15 օր ժամկետով ազատազրկման է ենթարկվել, իսկ Ռ. Շամսուարովը հրապարակավ ներողություն է խնդրել ոստիկաններից և ծնողներից: Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր