211652_close_icon
views-count352 դիտում article-date 20:48 30-09-2026

Սաուդյան Արաբիան և Թուրքիան ազատականացրել են վիզային ռեժիմը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստ։ Դրա ընթացքում հաստատվել է Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ու հատուկ անձնագրեր ունեցող անձանց վիզայի պահանջից փոխադարձ ազատականացման համաձանագիրը։

Նշենք, որ վիզայի պահանջից փոխադարձ ազատման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2026-ի մայիսի 6-ին Անկարայում կայացած Թուրքիա-Սաուդյան Արաբիա համակարգող խորհրդի նիստից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ նման անձնագրեր ունեցող անձինք կազատվեն վիզայի պահանջից՝ մյուս երկրում մուտք գործելու, տարանցիկ անցնելու, ելքի և ժամանակավորապես գտնվելու համար՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում ոչ ավելի, քան 90 օր ժամկետով։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր