211652_close_icon
views-count53443 դիտում article-date 23:42 25-05-2016

Առեղծվածային ու դաժան դեպք Երևանում. որդին կասկածվում է հորը դեղորայքային թունավորման և խեղդամահ անելու մեջ

Այսօր` մայիսի 25-ին, դաժան, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Իսակովի պողոտայի 4/22 շենքի 28 բնակարանի բնակիչը հանկարծամահ է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժին, այնտեղից էլ նշված հասցե է մեկնել Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 80-ամյա Հայկարամ Առաքելյանն էր: Դեպքի վայր է հրավիրվել դատական բժշիկը, ով հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների` Հ. Առաքելյանի մահը հանկարծամահության հետևանքով չի եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն օպերատիվ տվյալներ, որ Հ. Առաքելյանին նախ դեղորայքով են թունավորել, իսկ հետո խեղդամահ են արել: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել մահացածի որդին` 48-ամյա Արմեն Առաքելյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Առաքելյանը մահացածի խորթ տղան է եղել և նա իմացել է, որ Հայկարամը ցանկություն ունի որպես նվիրատվություն` կտակի բնակարանը փեսային, ինչից հետո այսօր Արմենը նախ կետոնալ է ներարկել Հայկարամին ու հետո խեղդամահ արել: Այս պահին Ա. Առաքելյանը ձերբակալված է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր