211652_close_icon
views-count55905 դիտում article-date 12:59 24-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած Nissan-ի ու Mercedes-ի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]«Security Dream» [/url]ընկերությունը, որով երևում է, ինչպես է մայիսի 21-ին տեղի ունեցել Երևանում Mercedes-ի ու Nissan-ի բախումը: Ակնհայտ երևում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, իսկ Mercedes-ը անցել է կանաչ լույսի տակով, ինչը արձանագրվել է նաև տեսախցիկով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/21/85819/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 21-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել էին «Nissan» մակնիշի 34 FL 173 համարանիշի և իրանական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող մի խումբ երիտասարդ տղաներ: Օպերատիվ էր գործել շտապ օգնության բրիգադը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր