211652_close_icon
views-count29805 դիտում article-date 10:22 30-05-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած Mercedes-ների բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ մայիսի 29-ին Երևանում ՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած Mercedes-ների բախումից, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հարվածել էլեկտրասյանը, իսկ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/29/54568/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի խաչմերուկում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 66-ամյա Սլավիկ Հայրապետյանի վարած Mercedes մակնիշի 34 ZQ 715 համարանիշի և Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 20-ամյա Էրիկ Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 61 CC 061 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Մեհրաբյանն ու ուղևորներ՝ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի բնակիչ, 59-ամյա Նարեկ Մեհրաբյանն ու Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբանցքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ավանեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախումից հետո Է. Մեհրաբյանի Mercedes-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի էլեկտրասյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, որոնցից երկուսին հիվանդանոց էր տեղափոխել շտապ օգնության բրիգադը, իսկ մեկին՝ քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր