211652_close_icon
views-count29260 դիտում article-date 16:44 26-08-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած Mercedes-ի և Նիվա-ի բախումից

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի՝ 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղի և Զ. Քանաքեռցու փողոցի խաչմերուկում, տեղի ունեցել Mercedes Sprinter-ի և ВАЗ 2121-ի բախումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/08/61352/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Զ. Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել էին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 63-ամյա Սամվել Փանոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 3051 Լ համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ստեփան Արուչյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ՏP 393 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Աշտարակ քաղաքի բնակիչ, 47-ամյա Էվելինա Այվազյանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մեսրոպ Գրոյանը տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր