211652_close_icon
views-count48271 դիտում article-date 10:54 22-05-2016

Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են ծխախեղդ եղած 87-ամյա ծերունու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 37 շենքի 17 բնակարանում ծուխ է նկատվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը՝ միջանցքում՝ հատակին հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Անդրանիկ Ահարոնյանի դին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Հարություն Սարդարյանը և դատական բժիշկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է ծխախեղդ լինելը: Փաստի առթիվ քննիչ Հ. Սարդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Բակում հավաքվածներն ասում էին, որ մահացածը բնակվում էր միայնակ, սակայն ուներ 2 աղջիկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր