211652_close_icon
views-count4806 դիտում article-date 19:29 16-09-2014

Արթիկ քաղաքում փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են ծխախեղդ եղած 74֊ամյա տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 16֊ին՝ ժամը 17․40֊ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Լմբատ 2 թաղամասի 31/1 հասցե՝ ծխապատ տարածքում տուժողին օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն խոհանոցի բազկաթոռին հայտնաբերել են ծխախեղդ եղած տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Շահեն Իկիլիկյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ֊փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված հասցեում միայնակ բնակվող 74֊ամյա Կարապետ Միկոյանն էր, ում որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինը մահացել է 1 ամիս առաջ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ քննիչ Շ․ Իկիլիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր