211652_close_icon
views-count20405 դիտում article-date 21:30 09-05-2016

Մայիսի 9-ին տոնական տրամադրություն էր տիրում Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 9-ին տոնական տրամադրություն էր Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների բոլոր աշխատակիցները, Ապարանի հոգևոր հովիվները, ոստիկանության, արտակարգ իրավիճակների տարածքային ծառայության, զինկոմիսարիատի, հիմնարկ - ձեռնարկությունների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ և հարյուրավոր ապարանցիներ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում նահատակված քաջորդիների հիշատակին: Արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում և հուշահամալիրում տեղի ունեցան խոնարհման և պսակադրման արարողություններ, հոգևոր հայրերի կողմից մատուցվեցին աղոթքի կարգեր: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը ողջունեց վետերաններին, նրանց հանձնեց դրամական պարգեւներ, Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը վետերաններին նվիրեց «Նարեկ» աղոթարաններ: Ապարանցիները իրենց խոնարհումը բերեցին Մայիսյան հաղթանակները կերտած սերունդների պայծառ հիշատակին: Լուսանկարները` Տիգրան Նադարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+

Նմանատիպ նյութեր