211652_close_icon
views-count2439 դիտում article-date 14:43 30-04-2016

Այս տարի մայիսմեկյան երթ չի լինի՝ պատերազմական իրավիճակի պատճառով

Այս տարվա մայիսի 1-ը տարբերվում է նախորդներից նրանով, որ ապրիլին Հայաստանում պատերազմական իրավիճակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ հայտարարեց Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը: Տոնը` տոն, բայց բանախոսն անդրադարձավ աշխատող-գործատու հարաբերություններին և նգործազրկության առկա մակարդակին՝ 17%-ի չափով: Ինչ վերաբերում է աշխատանքային ստվերին, ապա ըստ բանախոսի՝ այն 49% է կազմում. «Դա բավականին բարձր թիվ է, և եթե աշխատողը ձևակերպված հարաբերություններ չունի գործատուի հետ, ապա նա աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ շահագործման է ենթարկվում»,- ավելացրեց նա: Նոր Սահմանադրությամբ, ըստ Բորիս Խառատյանի, առավել հստակեցվել են աշխատանքային իրավունքները: Հիշեցնենք, որ Զբաղվածության պետական գործակալության տվայլների համաձայն՝ աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19.8%-ով, իսկ գործազուրկները աշխատանք փնտրողների 86.8%-ը են կազմում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  13.9%-ով: 2016թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 91.5 հազար, որից 61.0 հազարը կանայք են, իսկ նրանցից 22.7 հազարը` երիտասարդ կանայք:

Նմանատիպ նյութեր