15119 դիտում
10:24 30-04-2016
Աշակերտի հայրը ծեծելով ոտքի տակ էր գցել 60-ն անց ուսուցչին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի հոր և տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Աշակերտի հայրը ծեծելով ոտքի տակ էր գցել 60-ն անց ուսուցչին՝ չխնայելով նաև նրան օգնության հասած կին մանկավարժներին։ Մի խոսքով՝ հայրը դպրոցը վերածել էր մարտական գործողությունների դաշտի՝ փորձելով կարգի հրավիրել ուսուցիչներին, որոնք նեղացրել են որդուն։
Դպրոցից մեզ փոխանցեցին, որ տնային առաջադրանքը չկատարելու պատճառով ուսուցիչը աշակերտին հանձնարարել էր դասարանում կատարել առաջադրանքը, որին տղան հակադարձել է, թե դա էշություն է։ Ծնողները պնդում են, որ այդ արտահայտությունից հետո ուսուցիչը ոլորել է իրենց որդու ականջը, իսկ ուսուցչական կոլեկտիվը պնդում է, որ նման բան չի եղել։
Բանը «ռազբորկայի» չի հասել, քանի որ տղայի հայրը պարզապես փորձել է ծեծել ուսուցչին՝ վնասելով նաև դպրոցի գույքը՝ սեղաններն ու աթոռները։
«ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ էլ ծեծի հատկանիշներով գործ է հարացվել ծնողի դեմ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26266 դիտում
10:18 27-04-2018
Էրեբունու թաղապետը օդից բիզնես է ձեռք գցել. «Չորրորդ իշխանություն»
1102 դիտում
12:25 27-04-2024
«Ոտքի քանի քեզ էլ չի հանձնել», «Ոտքի, հաջորդը քո փողոցն է»․ պաստառներ՝ մայրաքաղաքում
2909 դիտում
09:24 30-09-2016
Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
862 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»