Էրեբունու թաղապետը օդից բիզնես է ձեռք գցել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը օդից բիզնես է ձեռք գցել: Նա պաշտոնը ստանձնելուց հետո Սովետաշենի աղբանոցի տարածք տեղափոխվող շինարարական աղբի համար սկսել է գումար հավաքել:
Նախկինում այս տարածքում թափվող շինաղբի համար գումար պահանջող չի եղել: Մայրաքաղաքի ու նրա մերձակա տարբեր շրջաններից այստեղ եկող յուրաքանչյուր մեքենայից 1000-ական դրամ են կորզում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարածքում օրական 20-30 մեքենա շինաղբ է տեղափոխվում: Համաձայնեք, որ հնարամիտ թաղապետի կողմից շինաղբի մեքենաների վարորդներից շորթվող գումարը սիմվոլիկ է, սակայն ամսվա վերջում այն բավական կլորիկ է դառնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]