Ողբերգական դեպք Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի մոտ հատնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին
                        Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: 
Պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Քիթափսզյանը: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն, իսկ «07»-ի վարորդը աշխատում է նույն ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

