211652_close_icon
views-count13736 դիտում article-date 13:16 15-04-2016

Երեկ թշնամու գնդակից զոհված 46-ամյա Համլետը կամավորական էր. խոնարհվում ենք

ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 14-ին զոհված, 46-ամյա Համլետ Այվազի Հաջոյանը զինապարտ էր՝ կամավորական: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա Քաշաթաղից էր: Սահմանային լարվածությունից հետո իր կամքով էր ցանկացել Թալիշի պաշտպանությամբ զբաղվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում: Ապրիլի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր