211652_close_icon
views-count47944 դիտում article-date 16:02 11-04-2016

Ադրբեջանցի սպանվածների թիվը 2.5 հազար է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենց միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո անպայման դա կօգտագործեն մեր դեմ: Ավելին` ցեղասպանություն կփորձեն իրականացնել»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Սա այդ հարցի առնչութհամբ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն էր: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր իբրև թե իրենց կողմից Վարանդայում և Ջրականում արված լուսանկարներ: Դավիթ Բաբայանն այս առնչությամբ նկատեց, որ ֆոտոմոնտաժը ադրբեջանցիների սիրելի գործիքն է: Ի դեպ, հայ օգտատերերը, ծաղրելով ադրբեջանական այս անպարկեշտ քայլը, նույնկերպ ֆոտոշոփ ծրագրով` տեղադրել էին նրանց նկարները Երևանի կենդանաբանական այգու ճաղերի վրա:

Նմանատիպ նյութեր