211652_close_icon
views-count114123 դիտում article-date 20:38 05-04-2016

Նոր տվյալներ Արցախից` հայկական կողմի զոհերի եւ վիրավորների մասին

Վերջին օրերի ընթացքում հայկական կողմը ունեցել է 29 զոհ: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վիրավորների թիվը հասնում է 101-ի: Որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Ադրբեջանցիներն ունեն 2 հազարից ավելի զոհեր և վիրավորներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:

Նմանատիպ նյութեր