26532 դիտում
15:43 10-05-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. մոտ 110՝ CO լիցքավորված գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ջրափրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռանխցիկում բացված մոտ 110-ից ավելի CO լիցքավորված գազաբալոններ թափվել են ճանապարհով մեկ:
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչյա Գևորգյանի, Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արսեն Կիրակոսյանն ու կրտսեր պարեկ Սերգեյ Մխիթարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրափրկարարները, ովքեր հրշեջ-փրկարարների, պարեկների ու «ԶԻԼ»-ի վարորդ Գևորգ Ղազարանի օգնությամբ բեռնատարը դարձի են բերել ու հեռացրել անվտանգ վայր, ճանապարհից էլ հեռացրել են թափված գազաբալոնները:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+