1165 դիտում
22:07 10-05-2024
Հունահայոց ազգային առաջնորդարանը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հունաստանի մի շարք կազմակերպություններ զորակցական հայտարարություն են արել․
«Օրերէ ի վեր բոլորս անձկութեամբ կը հետեւինք մեր հայրենիքի մէջ կատարուող դէպքերուն, խոր մտահոգութեամբ լսելով սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպէս յայտնի է, Տաւուշի մարզի չորս սահմանամերձ գիւղերու Ատրպէյճանին յանձնելու քայլերը ցոյց կուտան, թէ անվերապահ յանձնուողականութեան քաղաքականութիւն որդեգրուած է Հայաստանի իշխանութիւններուն կողմէ, ընկրկելով ատրպէյճանական ճնշումներուն ու սպառնալիքներուն առջեւ։
Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանի գլխաւորութեամբ «Տաւուշը յանուն Հայրենիքի» լոզունգով թափ առած շարժումը, ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմէ՝ իր հաշւոյն առնուող որոշումներուն։ Երբ ժողովուրդը ոտքի կը կանգնի, այդ կ՚ընէ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ ամբողջ հայութեան արժանապատուութիւնը պաշտպանելու համար։
Արցախի յանձնումէն ու հայաթափումէն ետք, ազգովին տեսանք թէ միակողմանի զիջումները միայն թուլացում բերին Հայաստանին եւ երկրի սահմաններուն, մինչդեռ Ատրպէյճանը գրաւման տակ կը պահէ Հայաստանի միջազգայնօրէն ճանչցուած տարածքները, իր ախորժակները սրելով եւ բացայայտօրէն խօսելով իր յարձակողապաշտ նպատակներուն մասին։
Այս ճակատագրական հանգրուանին մեր զօրակցութիւնը կը յայտնենք բոլոր ջանքերուն, որոնք նպատակ ունին մեր արժէքները պաշտպանելու, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը ամուր պահելու եւ ազգային մեր միասնականութիւնը ամրապնդելու։
- Յունահայոց Ազգային Առաջնորդարան
- Հայ Կաթողիկէ Եկեղեցի
-Հայ Աւետարանական Եկեղեցի
- Յունաստանի հայոց Ազգային վարչութիւն
- Կրօնական Ժողով
- Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական կոմիտէ
- Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբ
- Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւն
- Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն եւ սկաուտական կազմեր
- Յունաստանի Հայ Կապոյտ Խաչ
- Մակեդոնիոյ եւ Թրակիոյ Հայ Գթութեան Խաչ
- Յունաստանի Համազգային հայ մշակութային միութիւն»։

Նմանատիպ նյութեր
1042 դիտում
10:51 16-05-2024
Ռուսաստանի հայերի միությունը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
1123 դիտում
21:45 08-05-2024
Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին
1222 դիտում
17:51 28-04-2024
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Այս բաժնից
736 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
712 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
826 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ