211652_close_icon
views-count83142 դիտում article-date 20:18 28-03-2016

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 51-ամյա վարորդը Mercedes-ով 100 մետր շրջվելով` հայտնվել է ապառաժ քարերի վրա. նրա դին հայտնաբերել են մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 11 փողոցի բնակիչ, 51-ամյա Սիրեկան Խուդոյանը Անի պեմզա գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes 16 ՕՏ 539 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 100 մ գլխիվայր շրջվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ապառաժ քարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Շոթա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները` Կարեն Փթուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում իրավիճակը լարված էր, քանի որ, եթե շտապօգնությունը ժամանել էր օպերատիվորեն, ապա դի տեղափոխող բրիգադը, ըստ հավաքվածների, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում մահացածի հարազատներն ու համագյուղացիները` ասում էին, որ 2 ժամից ավելիէ ` դի տեղափոխող բրիգադը չկա և միայն ճանապարհային ոստիկանների և քննիչների բանակցությունների արդյունքում իրավիճակը վերցվեց վերահսկողության տակ և մահացածի հարազատներն ու համագյուղացիները չդիմեցին ծայրահեղ քայլերի, իսկ նրանք ուզում էին դի տեղափոխող բրիգադի ուշացման պատճառով` ի նշան բողոքի, դին ոտքով տեղափոխել Արմավիրի մարզ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ վրաերթի ենթարկվածը մասնակցելիս է եղել ինչ- որ միջոցառման, որի ժամանակ հայտնել է, որ կարճ ժամանակով ցանկանում է այցելել գերեզմաններ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր