32129 դիտում
19:22 08-05-2015
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 37-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են մեքենայից հեռու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Էդգար Խաչատրյանը Սևան-Զովաբեր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 01 CO 066 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել 32 մետր հեռու՝ դաշտի մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից 14 մ հեռավորության վրա, քանի որ հարվածի արդյունքում նա դուրս է շպրտվել մեքենայից:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն են ժանամել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակայն գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել և քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով մեքենան քարշակի միջոցով տեղափոխվելու է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+