211652_close_icon
views-count183964 դիտում article-date 01:09 10-03-2016

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. «Opel»-ը Քյարքիի ոլորաններում 350 մետր գահավիժել է ձորը. կա 3 զոհ, 2 վիրավոր, նրանք պայմանագրային զինծառայողներ են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ: Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ Պաշտպանության նախարարության և ռազմական ոստիկանության աշխատակիցներ՝ տեղի բանակային կորպուսի հրամանատրի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր