211652_close_icon
views-count136536 դիտում article-date 00:35 17-04-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Քյարքիի ոլորաններում. մարդատար Mercedes-ը մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` ապրիլի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում` Քյարքիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 30-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 34 MC 865 համարանիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 57-ամյա Աշոտ Ղազարյանի վարած բեռնատար Mercedes vario մակնիշի 826 ՕM 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանի ուղևորներ, համագյուղացիներ` 32-ամյա Խաչատուր Գագիկի Համբարձումյանը, 26-ամյա Տարոն Գառնիկի Համբարձումյանը և 25-ամյա Գևորգ Գառնիկի Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխովել են Արարատի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Գ. Հովհաննիսյանը տեղում մահացել է: Նրա դին 2 Mercedes-ների արանքից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները մեծ դժվարությամբ ` օգտագործելով բեռնատար մեկ այլ ավտոմեքենա և ճոպան (տրոս): Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին մինչև փրկարարների ժամանումը Mercedes-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, իսկ նրանց հիվանդանոց է ուղեկցել Արարատի ոստիկանապետը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` Հատկապես Կարևոր Գործերով քննիչ Էդգար Խաչիկյանի գլխավորությամբ: Փաստի աթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «Անի» ՍՊԸ-ում, իսկ 3 վիրավորները ազգականներ են: Մահացածը ամուսնացած էր և խնամքին ուներ 2 երեխա: Գյուղում և շրջապատում բնութագրվում էր դրական և իր երիատասարդ տարքի համեմատ միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով անձանց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհի այդ հատվածը վտանգավոր է ու եթե Mercedes-ը չբախվեր բեռնատար Mercedes-ին, ապա այն կհայտնվեր անդունդում ու, ցավոք, չէր բացառվի , որ զոհերի թիվը մեծ կլիներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր