211652_close_icon
views-count88150 դիտում article-date 16:25 02-03-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. 19-ամյա ուսանողը BMW-ով ավտոմեքենաների ջարդ է կատարել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Թումանյան փողոցում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 36/8 շենքի բնակիչ, 19-ամյա Ռաֆայել Մնացականյանը BMW մակնիշի 51 FF 501 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 13 ՏԼ 633 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենային բախվելուց հետո BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 30 DD 007 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է LADA 110 մակնիշի ավտոմեքենային, LADA-ն էլ առաջ ընթանալով բախվել է Nissan Tiana մակնիշի 85 ԼP 585 համարանիշի ավտոմեքենային, Nissan Tiana-ն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի 02 ZZ 200 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արմեն Աղեկյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Մնացականյանը սովորում է Ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր