211652_close_icon
views-count103567 դիտում article-date 17:56 17-02-2016

Արտառոց դեպք Արարատի մարզում. 92-ամյա մահացածի փոխարեն դիահերձարանից հարազատների տուն են բերել այլ անձի դի. ԼՐԱՑՎԱԾ

Արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ` իրենց անծանոթ անձի: Այս պահին մահացածի հարազատները փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում իրենց հանգուցյալը: Առայժմ պարզ չէ նաև, թե ում դին են բերել Ս. Մարագուլովայի փոխարեն: 20.10. Քիչ առաջ [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ին[color=#EF2929] հայտնի դարձավ, որ դիահերձարանի աշխատակիցները թյուրիմացաբար Վերին Դվին գյուղ էին տեղափոխել Արտաշատ քաղաքի բնակիչ, հանգուցյալ` 87-ամյա Մինա Տոփալյանի դին: Փոխարենը Սիրանույշ Մարագուլովայի դին արդեն վերադարձրել են հարազատներին:[/color]

Նմանատիպ նյութեր