211652_close_icon
views-count30056 դիտում article-date 14:03 04-02-2016

Հիվանդանոցում մահացավ Երևանում՝ Արցախի պողոտայում BMW-ով վրաերթի ենթարկված 22-ամյա տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 19-ին Երևանում, Արցախի պողոտայում BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/24/75330/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր հունվարի 19-ին Երևանի Արցախի պողոտայում տեղի ունեցած վրաերթի և խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Պարզվել էր, որ BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի Երվանդ Քոչար փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 15 փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանն էր: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնեկ էր նաև, որ BMW-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը բախվել էր նաև Lexus մակնիշի 888 OՏ 88 համարանիշի ավտոմեքենային, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, ինչպես նաև նյութական վնաս էր պատճառվել «Հուբերտոս» ՍՊԸ-ին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/19/74983/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 19-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35–ի սահմաններում BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտայում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել մթերային խանութի պատին, իսկ հետո էլ հարվածել էլեկտրասյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր