211652_close_icon
views-count21184 դիտում article-date 09:52 04-02-2016

Ավտովթար-վրաերթ Երևանում. «Սանիթեքի» 4 աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 107 հասցեի դիմաց Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Աբրահամյանն իր վարած Mitsubishi մակնիշի 34 CQ 522 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 53-ամյա Նորիկ Հախվերդյանի վարած Opel մակնիշի 34 RV 916 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Opel-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջևում կանգնած Գեղարքունիքի մարզի Տաշկենդ գյուղի բնակիչներ, 44-ամյա Վարուժան Սիրականյանին, 25-ամյա Ռուբեն Սիրականյանին, Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 36-ամյա Կամո Գալստյանին և Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 37-ամյա Արսեն Թարխանյանին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թարխանյանը՝ «Էրեբունի», իսկ Ռ. և Վ. Սիրականյաններն ու Կ. Գալստյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու վիրավորները աշխատում են «Սանիթեք» ընկերությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր