211652_close_icon
views-count67901 դիտում article-date 17:35 30-01-2016

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Prado-ն. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արին Բերդի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 50-ամյա Արտեմ Բարխոյանի վարած Opel Astra մակնիշի 34 QT 726 համարանիշի և Toyota Prado մակնիշի 23 AA 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Prado-ն կողաշրջվել է, իսկ վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից դուրս է բերել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ավագ սերժանտ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներից 2-ին քաղաքացիներն են տեղափոխել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, 2-ին էլ շտապ օգնության մեքենան է տեղափոխել: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին և 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Prado-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Prado-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից շրջադարձ է կատարել՝ Opel-ի վարորդի համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր