211652_close_icon
views-count119297 դիտում article-date 15:33 19-01-2016

Դաժան դեպք Երևանում. իրեն աթեիստ համարող 18-ամյա տղան դանակի 16-ից ավելի հարված է հասցրել անչափահաս տղային, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև այսօր երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, և բժիշկներն անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանի նկատմամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունվարի 6-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Շահսուվարյան փողոցի թիվ 8/ա շենքի բակում Ս. Մուրադյանը դանակի 16-ից ավելի հարված է հասցրել Խ. Ղազանչյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ղազանչյանը սովորում է Երևանի Մանուել Քաջանու անվան թիվ 54 ավագ դպրոցի ավարտական դասարանում և շրջապատի, հարևանների և դպրոցի կողմից գնահատվում է դրական, «խաթրաշահ» երեխա: Իսկ Ս. Մուրադյանը իրեն աթեիստ է համարում և ինչ-որ սատանայական կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց : Նման տեսքով մի քանի լուսանկարներ էլ նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Տեղեկությունները, թե իբրև Խ. Ղազանչյանը Ս. Մուրադյանից պահանջել է գումար և ստիպել է, որպեսզի նա վճարի գումարը, չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը կարծում են, որ այդ ամենը փորձում է սուտ տեղեկությունների տեսքով տարածել Ս. Մուրադյանի շրջապատից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է լուսանկարներ Ս. Մուրադյանից, որոնք նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: [img]/ups/images/019401800145320317984213.jpg[/img][img]/ups/images/0023850001453203178220025.jpg[/img][img]/ups/images/0412071001453203177580579.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր