211652_close_icon
views-count59974 դիտում article-date 09:44 20-12-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. ՀՀ ՊՆ 23-ամյա հետախույզը ավտոմեքենայով բախվել է ժայռաբեկորին. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր է ժամանել Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, Վայքի հիվանդանոցի հերթապահ խումբը դեպքի վայրից վարորդին, Վայք քաղաքի բնակիչ, 23-ամյա Տարոն Կարապետյանին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Ա. Շաղոյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդը մահացած է եղել: Նրան դեպքի վայրից ավտոմեքենայից դուրս են բերել Վայքի հրշեջները, ճանապարհային ոստիկանները` քաղաքացիների օգնությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխացնել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Տ. Կարապետյանը ВАЗ 2108 մակնիշի 01 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենայով Ազատեկ գյուղից դեպի Վայք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ապառաժ քարին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր սահելով` առաջ ընթացել, ինչ հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին իսկ պահից փրկարարների, ոստիկանների կողքին է եղել Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը: Փրկարարներն ու ոստիկանները դարձի բերեցին ավտոմեքենան և քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը նոր էր ամուսնացել և քաղաքում գնահատվում էր դրական , իսկ նա աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հետախույզ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր