48081 դիտում
09:30 17-12-2015
Երևանում 42-ամյա վարորդը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել հաշմանդամ հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի 45-50 տարեկան, տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացավ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Ա. Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
25868 դիտում
14:14 31-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ