211652_close_icon
views-count35096 դիտում article-date 13:53 04-12-2015

Արագածոտնի մարզում Нива-ով վթարից հետո ձորն է գլորվել Միրաքի գյուղապետը. նրան և 2 ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակիչ Ալիկ Նամոյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 20 ՕՏ 166 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 48-րդ կմ-ում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նամոյանն ու նրա 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն Աշտարակի շտապ օգնության բրիգադը ժամանելով դեպքի վայր՝ նրանց տեղափոխել է Աշտարակի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Աշտարակի ոստիկանապետի ուղեկցությամբ է շտապ օգնության բրիգադը վիրավորներին տեղափոխել հիվանդանոց: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր փակել են ավտոմեքենայի գազաբալոնը, անջատել մարտկոցը, որից հետո տեղի ճանշինի աշխատակիցների հետ ավտոմեքենան ճոպանով դուրս են բերել ձորակից: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նամոյանը Արագածոտնի մարզի Միրաքի գյուղապետն է և ուղևորների հետ շտապում էր օդանավակայան, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է կամ արագության գերազանցումը կամ ավտոմեքենայի հետ ինչ-որ տեխնիկական խոտան առաջանալը: Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին այս պահին մերկասառույցով հատվածներ չկան: Պատասխանատու ճանշինականներն օպերատիվորեն կատարել են ճանապարհների մշակման և ձնամաքրման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր