211652_close_icon
views-count83334 դիտում article-date 21:27 29-11-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Չարենցի փողոցում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն, կա 1 զոհ, 3 վիրավոր. Ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները գործել են օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են «BMW» մակնիշի 88 CO 886 և «Toyota» մակնիշի 560 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մեկ հոգի մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Երևանի 1:03 շտապօգնության ծառայության բրիգադները, որի բժիշկները հենց դեպքի վայրում հրշեջ փրկարարների հետ կենաց մահու պայքար էին մղում, որ կարողանային «BMW» -ի միջից դուրս բերել վիրիավոր երիտասարդ տղային: Տեղում ծառայություն էին իրականացնում ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորանի գլխավորությամբ: Դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև ապահովագրական ընկերության աշխատակիցները: Ժամանաել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ միայն հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան վերջին վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչ Ա. Գասոյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: *** 30/11/2015 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 21-ամյա Արման Հովակիմյանը, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենան՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Հակոբ Ումրոյանը: Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Արսեն Գևորգյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վթարի հետևանքով 2 վարորդները և Toyota-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 50-ամյա Մելանյա Ասատրյանը և 3-ամյա Մելանյա Ումրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Մ. Ումրոյանը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր