211652_close_icon
views-count31592 դիտում article-date 17:30 29-11-2015

Արտակարգ դեպք Երևանում. 1 տարեկան երեխան խմել է մազի ներկ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին Մուրացանի մանկական հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա Արմինե Ղահրամանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի Բաբաջանյան փողոցի 121 շենքից՝ սուր թունավորում ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխան անզգուշաբար խմել է մազի ներկ: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է միջին ծանրության վիճակում: *** 30/11/2015 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխայի կյանքին արդեն վտանգ չի սպառնում, նա կազդուրվում է, և ծնողները այսօր կարող է նրան տեղափոխեն տուն:

Նմանատիպ նյութեր