211652_close_icon
views-count30001 դիտում article-date 13:23 17-11-2015

Հիվանդանոցում մահացավ նոյեմբերի 11-ին տեգոր կնոջ հետ վրաերթի ենթարկված 37-ամյա կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել, երբ Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը նոյեմբերի 11-ին իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել նրան ու նրա տեգոր կնոջը՝ 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին: Վերջիններս փողոցն անցնելիս էին եղել հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/11/70135/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:45-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին և 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, ովքեր փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով: Վիրավորներից մեկին վարորդն էր իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր