19662 դիտում
21:23 23-12-2021
Եղվարդ քաղաքում վրաերթի ենթարկված ամուսիններից 56-ամյա կինը օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համեստ Գ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Եղվարդ քաղաքի հիվանդանցից, որտեղ տեղափոխվել էր Եղվարդ քաղաքում 28-ամյա Դավիթ Հ-ի կողմից վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով 59-ամյա Գրիգոր Գ-ի հետ վրաերթի ենթարկվելուց հետո։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համեստ Գ.-ին և 59-ամյա Գրիգոր Գ.-ին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկավծները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Մինչ նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը դեպքի վայրի զննություն էին կատարում, պարզվել էր, որ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի փաստով քննություն պետք է անցկացնի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժինը, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Նաիրիի բաժին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
7965 դիտում
22:17 25-06-2015
Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ