211652_close_icon
views-count19887 դիտում article-date 09:41 16-11-2015

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկվել հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղարը

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏՏ 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Ազամար Տլոստանովին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ որպես հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղար: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր