«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկվել հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղարը
                        Երեկ՝ նոյեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏՏ 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Ազամար Տլոստանովին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատանը՝ որպես հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղար: 
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

