211652_close_icon
views-count75676 դիտում article-date 10:34 08-11-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք` Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է Ռազմական ոստիկանության աշխատակցի 17-ամյա տղայի դին

Երեկ` նոյեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 17-ամյա Արսեն Հերիքյանի դին: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև ուրագ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ տղան պատուհանին աշխատանքներ կատարելիս է անզգուշաբար վայր ընկել` դառնալով դժբախտ դեպքի զոհ, կամ` ինքնասպան է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Հերիքյանի հայրը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, կոչումով փոխգնդապետ է:

Նմանատիպ նյութեր