211652_close_icon
views-count8323 դիտում article-date 12:51 03-11-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 82-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 65-ամյա Էդուարդ Առաքելյանը իր վարած Газель 32213 մակնիշի 3199 Տ համարանիշի ավտոմեքենայով Միքայելյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Միքայելյան փողոցի բնակիչ, 82-ամյա Մարատ Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչոթյան հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվելէ քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Առաքելյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վիրավորին, իսկ նա աշխատում է «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր