211652_close_icon
views-count29032 դիտում article-date 16:03 02-11-2015

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Камаз-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» ժողովրդի համար արդեն սրբատեղի դարձած կառույց-հուշարձանի մոտ, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Աշխարհաբեկ Վարդերեսյանի վարած Камаз 5320 մակնիշի 18 ՍԼ 535 համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Ford Transit մակնիշի 20 ՏՕ 963 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ով այս պահին վթարի վայրում աշխատանքներ է կատարում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավոր վարորդին և նրա ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել Камаз-ի վարորդն ու մի քանի քաղաքացիներ, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի հերթապահ բժիշկները վարորդին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Transit-ի վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր