211652_close_icon
views-count3703 դիտում article-date 17:00 28-10-2015

Էմման Նվերին թույլ չի տվել տուն մտնել, բայց վերջինս կոտրել է պատշգամբի ապակին եւ հասել ուզածին

36-ամյա Նվեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչք օգտագործած վիճակում քարով հարվածել է Էմմա Հարությունյանի բնակարանի փակ պատշգամբի ապակուն: Այնուհետև ցուցաբերելով խուլիգանական վարքագիծ` կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ. Ն. Սարգսյանը, խախտելով Է. Հարությունյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին եւ 147 հոդվածի 1-ին մասերով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր