211652_close_icon
views-count56000 դիտում article-date 15:15 04-01-2023

Երևանում գողը կամ գողերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հայտնի վիրաբույժի տան պատշգամբի դուռը ու մտել տուն. ժամանել են ոստիկաններ ու քննիչներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին Երևանում փորձել են թալանել հայտնի վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանի տունը։

Այդ օրը, ժամը 09։30-ին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ս. Բաբլոյանն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։00-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա գտնվող իր տան պատշգամբի դուռը և մուտք գործել տուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննչական խումբն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Գողության փորձի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք գողին կամ գողերին հաջողվել է տանից իրեր գողանալ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բաբլոյանը հայտնի բժիշկ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի տղան է, ով աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում՝ որպես վիրաբույժ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր