28-ամյա Անժելան «Ժառա» կարաոկե ակումբում ծեծել է Նվերին եւ ոչ միայն
28-ամյա Անժելա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Կորյունի 19 հասցեում գտնվող «Ժառա» կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է Նվարդ Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: